Ներքին 1 տարի առաջ - 17:15 29-09-2025

Տիգրան Ավինյանը դպրոցներում բարեփոխումներ անելու մանդատ չունի

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է դպրոցներում սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը։ Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, գործակարգավարական նիստի ընթացքում Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը հայտնեց, որ նախաձեռնության շրջանակում նախատեսվում է սահմանափակումներ կիրառել բոլոր դպրոցներում՝ ապահովելով դրանց իրավական հիմքը, իսկ Տիգրան Ավինյանն էլ նշեց՝ կողմ է առաջարկվող փոփոխություններին։

«Դպրոցականները սկզբում որոշակիորեն կընդդիմանան մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի և նույնիսկ երջանկության վրա այս սահմանափակումները վստահորեն դրական ազդեցություն կունենան»,- ասաց նա։

Oragir.News-ը կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանից հետաքրքրվեց՝ եթե նոր դասագրքերում կան բազմաթիվ նյութեր, որոնք թվայնացված են և QR կոդերով, ինչպես օրինակ Մեսրոպ Մաշտոցի նկարը, ապա ինչպե՞ս են աշակերտներն օգտվելու դրանցից։ Ի պատասխան՝ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ այս սահմանափակումներին կողմ է․

«Անկեղծ ասած, սահմանափակումներին՝ որպես սկզբունք, ես կողմ եմ։ Զարգացած երկրներում՝ Ճապոնիայում, Չինաստանում, և վերջերս նաև Ռուսաստանում, կան նման սահմանափակումներ, հատկապես ցածր դասարանների երեխաների համար։ Բայց ինձ համար տարօրինակ է, որ այս առաջարկն անում է Երևանի քաղաքապետը՝ մի պաշտոնյա, որն իրավասու չէ կրթության ոլորտում նման նախաձեռնությամբ հանդես գալու։ Հանրակրթական դպրոցներն այժմ ամբողջությամբ ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ են, և քաղաքապետարանը չունի այդ հարցերով զբաղվելու մանդատ»։

Փորձագետը հիշեցնում է, որ Տիգրան Ավինյանի նախորդ նախաձեռնություններից որոշները կասկածելի արդյունավետություն են ունեցել. «Օրինակ՝ կարմիր գծերը թանկացնելու նախաձեռնությունը։ Նպատակը Երևանի կենտրոնը բեռնաթափելն էր, բայց փաստացի հակառակն ստացվեց»։

Մխիթարյանը միևնույն ժամանակ քննադատեց նաև դասագրքերում QR կոդերի ներառումը՝ նշելով, որ դրանք աշակերտների միջև ստեղծում են անհավասարություն։ «Դասագրքերից ընդհանրապես պետք է հանել այդ QR կոդերը։ Դա արհեստական թվայնացում է, որն ավելի շատ խոչընդոտ է, քան՝ օգուտ։ Ոչ բոլոր աշակերտներն ունեն սմարթֆոն կամ ինտերնետ հասանելիություն։ Ըստ վիճակագրության՝ Հայաստանի տնտեսությունների շուրջ 75-80%-ն ունի ինտերնետ հասանելիություն, այսինքն՝ շատ երեխաների համար այդ բովանդակությունը փաստացի անհասանելի է։ Իսկ եթե սահմանափակում են հեռախոսի օգտագործումը, ինչպե՞ս պետք է աշակերտը օգտվի QR կոդից»,- նշեց նա։

Ատոմ Մխիթարյանը շեշտեց, որ բջջայինները, բացի կրթական գործիք լինելուց, նաև շեղող գործոն են։ «Դա հենց այն սարքն է, որը հաճախ շեղում է աշակերտներին դասապրոցեսից։ Դրա համար սահմանափակումները տեղին են, հատկապես՝ ցածր դասարաններում։ Իսկ ավագ դասարաններում կարելի է սահմանափակված կերպով օգտագործել։ Բացի այդ, երեխան կարող է հղումով գնալ և էնտեղ հայտնաբերել լրիվ ուրիշ բան, որ իր հետ կապ չունի»,- զգուշացնում է փորձագետը։

Դիտարկմանը, որ ծրագիրը սկզբնապես իրականացվելու է 15 դպրոցում՝ մշտադիտարկման ձևաչափով, որից հետո միայն նոր կներդրվի մնացած դպրոցներում՝ կրթության փորձագետը շեշտեց՝ կասկածում է, որ քաղաքապետարանը կարող է իրականացնել որակյալ հետազոտություն։

«Նախ՝ դա նրանց գործառույթներից դուրս է։ Եվ հետո՝ ինչո՞ւ է լիազոր մարմինը լռում։ Սա առաջին դեպքը չէ։ Վերջերս նրանք առաջարկեցին նաև դասերը սկսել 15 րոպե շուտ՝ իբրև թե խցանումները նվազեցնելու համար, բայց իրականում խցանումներն ավելացան։ Արդեն 2-րդ դեպքն է, որ քաղաքապետարանը, ըստ էության, գծերն անցնում է և մտնում է ԿԳՄՍ նախարարության դաշտ, իսկ այն կողմից պատասխան, կարծես թե, դեռ չկա։ Հուսանք, որ կլինի»,- ասաց նա՝ հավելելով, որ հենց քաղաքականություն մշակող և իրականացնող լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ-ն պետք է այս թեմայով դիրքորոշում հայտնի։

Անի Կեսոյան

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie