Մամուլ 1 տարի առաջ - 07:29 19-09-2025

Փաշինյանի սցենարը՝ Կաթողիկոսին գահընկեց անելու համար. պլանը կա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ բացառիկ տեղեկություն․ Նիկոլ Փաշինյանը վերջնականացրել է Ամենայն հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդին գահընկեց անելու իր սցենարը։ Եթե մինչ այս ԱԺ ամբիոնից նա հայտարարում էր, թե պատրաստվում է Աստվածաշունչ կարդացած մարդկանց հետ, խորհրդի ձեւավորման միջոցով գնալ Էջմիածին՝ «հոգեւոր հավաքի», ապա հիմա այդ գաղափարը վերածվել է կոնկրետ ծրագրի։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը պատրաստվում է օգտագործել Տեր Արամ քահանա Ասատրյանի խոսքերը, որոնք վերջինս հնչեցնում է դժգոհությամբ, թե եկեղեցու ներսում իրենց ճնշում են եւ ստիպում մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։ Փաշինյանի պլանի համաձայն, հենց այդ հայտարարությունների հիման վրա՝ նա փորձելու է վերնագրել իր քայլերը որպես «հոգեւորականների իրավունքների պաշտպանություն» եւ բարձրացնելու է այն թեզը, թե կաթողիկոսը ճնշում է իր ստորադասներին, ու պետությունը պետք է եկեղեցին պաշտպանի կաթողիկոսից։
Այս սցենարում Փաշինյանի համար իսկական «նվեր» կլինի, եթե Գարեգին Երկրորդը որոշի նկատողություն տալ կամ կարգալույծ անել Արամ քահանային։ Դա կդիտարկվի որպես եւս մեկ պատժիչ գործողություն, եւ իշխանությունը կօգտվի պահից, կգրոհի Վեհարանի վրա՝ ներկայացնելով այն որպես «հոգեւոր հավաք», «հոգեւոր զրույց» եւ այլն։
Այս սցենարը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, իշխանության ներսում դիտարկվում է որպես մեծ քաղաքական քայլ, որը պետք է կյանքի կոչվի ՔՊ վարչության ընտրություններից հետո, բայց համապետական ընտրություններից առաջ:
Այսօր արդեն պարզ է․ Փաշինյանի նպատակը ոչ թե եկեղեցու եւ պետության խաղաղ գոյակցությունն է, այլ նոր բեմադրություն՝ «ժողովրդի անունից» Էջմիածնի դռները թակելու եւ Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու համար։
ՔՊ-ն մտադիր է տեր Արամ քահանային Կաթողիկոսի տեղապահ կարգել, քանի որ կուսակրոն չէ, ամուսնացյալ քահանա է, որից հետո կկազմակերպի Ամենայն հայոց հայրապետի նոր ընտրություններ»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը