copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 15:35 18-09-2025

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել Ողջի գետից

Սեպտեմբերի 18-ին, ժամը 14։17-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Ողջի գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։