Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:58 14-09-2025

Խաղաղության պատրանք՝ հեծանիվ վարելով. սա ադրբեջանական վասալիտետի ընդունում է

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.

Խաղաղության պատրանք՝ հեծանիվ վարելով

Այսօր Նիկոլ Փաշինյանը ժպիտը դեմքին Սևանում մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքին, հպարտացել է, թե 40 կմ է անցել աշակերտների հետ։

Բայց նույն Գեղարքունիքը երեք տարի առաջ ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տվել է բազմաթիվ զոհեր․ այդ թվում դաժանաբար սպանվեցին կին զինծառայողներ՝ հենց այս մարզի բնակիչներ։

Ադրբեջանը մինչ օրս օկուպացված է պահում Հայաստանի տարածքներ, այդ թվում՝ Գեղարքունիքում։
Փաշինյանը լռեց։

Չհիշատակեց ո՛չ օկուպացված հողերը, ո՛չ էլ մեր զոհված հերոսներին։
Չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան։

Նույնիսկ մի նախադասությամբ չփորձեց ամոքել Հայաստանի, Գեղարքունիքի ցավը։
Փոխարենը՝ նա ստեղծում է խաղաղության պատրանք՝ հեծանիվ վարելով։

Սա ոչ թե խաղաղություն է, այլ ադրբեջանական վասալիտետի ընդունում։

...Ափսոս էին այն երիտասարդները, ովքեր նահատակվեցին հանուն Հայաստանի Հանրապետության։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել