Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:10 09-02-2023

Պետք չէ պատրանք ստեղծել, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները «Вдохновение» շոկոլադի սալիկների նման հրաշալի են ու ախորժալի. Արթուր Խաչատրյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ այսօր կխոսի արտաքին ճակատում քաղաքական իշխանությունների ձախողումների մասին։

«Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձախողել է իր հարաբերությունը բոլոր դաշնակիցների ու բարեկամների հետ։ Այո՛, ես հաստատում եմ Փաշինյանի այն միտքը, որ Եվրոպայում Հայաստանին սկսել են խեթ նայել ․ ավելին, ոչ միայն Եվրոպայում, այլև՝ Իրանում, ՌԴ-ում, դատելով ամեն ինչից, նաև՝ Միացյալ նահանգներում»։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները երբեք այսքան լարված չեն եղել, ինչպես այսօր:

«Դա նույնիսկ այսօրվա իշխանությունները չեն թաքցնում և Լավրովի վերջին հայտարարությունը դրա վկայությունն է։ Ճիշտ է, իշխանությունները հայտարարում են, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանը չէ, բայց դե Սովետի թվին մի խոսք կար՝ ասում ենք պարտիա, հասկանում ենք Լենին, այնպես որ պետք չէ պատրանք ստեղծել, թե՝ մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ են, Ղազախստանն էս չարեց, Բելառուսն այն չարեց, իսկ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները «Вдохновение» շոկոլադի սալիկների նման հրաշալի են և ախորժալի»,-ասաց Արթուր Խաչատրյանը», - նշեց նա:

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, թե ԱՄՆ պետդեպարտամենտը պատահական չէր հայտարարել, որ Հայաստանում կոռուպցիան խանգարում է ներդրումներին և հիշեցրեց, որ երեկ Փաշինյանը նույնպես խոստովանեց, որ հերիք չէ կոռուպցիա կա, այլև մի բան էլ շատացել է:

Նա ասաց, թե Եվրոպայում ոչ միայն Հայաստանին խեթ են նայում, այլև չեն վստահում․ «Այնքան չեն վստահում, որ ասում են՝ պետք է դիտորդներ գան, որ համոզվեն, որ չեք խաբում: Ֆրանսիայից ժանդարմներ են գալու, գալու են, քանի որ ՀՀ իշխանությունների խոսքին չեն վստահում, չեն հավատում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից