Ուղիղ եթեր
Սպորտ 1 տարի առաջ - 23:25 12-09-2025

16-ամյա հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ֆրանսիական ակումբի հետ

16-ամյա հայ կիսապաշտպան Միլան Ղարիբյանը կարիերան կշարունակի Ֆրանսիայում։

Ղարիբյանը պայմանագիր է կնքել ֆրանսիական «Կլերմոն» ակումբի երիտասարդական թիմի հետ։ Պայմանագիրը նախատեսված է 2 տարով՝ մինչև 2027 թվականը։

Անցյալ մրցաշրջանում հարձակողական ոճի կիսապաշտպանը խաղացել է «Օլիմպիկ Ռովենենի» մինչև 17 տարեկանների թիմում, որտեղ դարձել է առաջատարներից մեկը։

Ղարիբյանը ճանաչվել է Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների առաջնության լավագույն կիսապաշտպան E խմբում՝ 2024/25 մրցաշրջանում խփելով 17 գոլ։

«Կլերմոնը» հանդես է գալիս ֆրանսիական Լիգա 2-ում, կայացած 4 տուրերից հետո թիմը 6 միավորով 7-րդ տեղում է։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին