Ուղիղ եթեր
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 19:15 11-09-2025

Թուրքիայի ԳՇ-ն պատրաստել է Իսրայելի դեմ պատերազմի դեպքում կիրառվելիք թիրախների ցուցակը. Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Իսրայելի կողմից Քաթարին հասցված հարվածներից հետո կարծես թե Թուրքիայում լուրջ անհանգստացած են։

«Թուրքիայի ձայնը» հաղորդում էր, որ Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ի միջոցով փոխանցել են Իսրայելին, որ երկրի տարածքի վրա հարձակման փորձի դեպքում, ինչպես դա վերջերս եղավ Քաթարի պարագայում, Իսրայելը կդառնա Թուրքիայի կողմից պատասխան հարվածի թիրախ, հայտնում է «Թուրքիայի ձայնին» տեղեկացված աղբյուրը։

Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը վերջերս իշխանություններին փոխանցել է Իսրայելի դեմ պատերազմի դեպքում կիրառվելիք թարմացված ստրատեգիական նշանակության թիրախների ցուցակը։ Դրանք ներառում են ռազմական օբյեկտներ, բազաներ և հիմնական տնտեսական գոտիներ, ներառյալ Իսրայելի բոլոր նավահանգիստները։ Բացի այդ, հնարավոր հակամարտության դեպքում Սիրիայում գտնվող Իսրայելի ցանկացած ռազմական ուժ, ներառյալ Գոլանի բարձունքները, կդառնան Թուրքիայի համար օրինական թիրախ։

Թուրքիայի իշխանությունները նաև հաստատել են ԶՈՒ ԳՇ պլանը, որը պետք է ապահովի Իսրայելի ողջ ռազմական ներուժի արագ և արդյունավետ ոչնչացումը։ Դրա համար ըստ ԳՇ պլանի բավական է ոչնչացնել Նեգևում գտնվող ավիաբազան, որպեսզի երկրի ռազմաօդային ուժերի զգալի մասը կիրառման համար դառնա անպիտան։

Բացի այդ, պլանը նախատեսում է Թուրքիայի աջակցությամբ` Սիրիայի իշխանությունների հետ համագործակցությամբ, Գոլանի բարձունքների վերադարձ ռազմական ճանապարհով։ Ըստ թուրքական կողմի, Սիրիայի զինված ուժերը ունեն մոտ 300 հազար մարտիկ, ովքեր պատրաստ են ռազմական գործողությունների, իսկ անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է նաև սահմանները բացել՝ հնարավոր հակաիսրայելական ռազմական օպերացիաների ներուժն ամրապնդելու համար։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան