Ներքին 1 տարի առաջ - 16:06 10-09-2025

ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր է տրվել ևս 11 կազմակերպության

Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումների անցկացման արդյունքում ևս 11 կազմակերպության (մոտ 10 հեկտար) տրվել է ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր: Այս մասին հայտնում են Հայաստանի ՍԱՏՄ-ից, ընդգծելով, որ արդեն 32 կազմակերպության (մոտ 95 հեկտար) թույլատրվել է ծաղկի արտահանումն այդ երկիր:

Առաջիկայում կտրամադրվեն արտահանման նոր արտոնագրեր նոր կազմակերպությունների։

«Հիշեցնենք, որ համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» N 318 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին հիմնադրույթի (այսուհետ՝ Հիմնադրույթ), բեռի նշանակման վայրերում բեռները ենթակա են կարանտինային բուսասանիտարական հսկողության. ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնության ձեր գործընկերները ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ մեկ աշխատանքային օրվա ընթացքում «Ռոսսելխոզնադզորին»-ին տեղեկացնել նշանակման վայր բեռի ժամանման մասին, որպեսզի իրենց աշխատակիցները հնարավորություն ունենան բեռի ժամանման վայրում իրականացնել կարանտինային բուսասանիտարական վերահսկողություն»,- նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը