Ներքին 1 տարի առաջ - 16:33 16-01-2025

Fastex-ը ստացել է VFA-ի 4-րդ դասի արտոնագիր MFSA-ի կողմից. տեսանյութ

Fastex-ը ստացել է «Թվային ֆինանսական ակտիվներ» (Virtual Financial Assets - VFA) 4-րդ դասի արտոնագիր Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի (Malta Financial Services Authority - MFSA) կողմից։

Լիցենզավորման գործընթացում MFSA-ն ուսումնասիրել է Fastex-ի գործունեության վերաբերյալ ծավալուն տվյալներ, ներառյալ՝ ֆինանսական կայունությունը, ռիսկերի գնահատումը, կորպորատիվ կառավարման սկզբունքները, ինչպես նաև կառուցվածքային և գործառույթային մի շարք առանձնահատկություններ։

Fastex-ի VFA 4-րդ դասի արտոնագիրը թույլ կտա առաջարկել ծառայությունների առավել լայն շրջանակ, այդ թվում. Ակտիվների պահառություն և ներկայացուցչական ծառայություններ Գործարքների կատարում այլ անձանց անունից Թվային ակտիվների տեղաբաշխում Գործարքների ընդունում և փոխանցում VFA փոխանակման հարթակի գործարկում Փոխանցման ծառայություններ
«MFSA-ի VFA 4-րդ դասի արտոնագրի հաստատումը Fastex-ի համար կարևոր քայլ է։ Այս կերպ մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք Fastex-ի պատրաստակամությունը՝ հետևելու սահմանված օրենսդրական կարգավորումներին և անցում կատարելու MiCA-ի (Markets in Crypto Assets Regulation) սահմանած չափորոշիչներին», - նշել է Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը։

Ի լրումն Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի կողմից (MFSA) ստացված արտոնագրի՝ Fastex-ն ստացել է Դուբայի Թվային ակտիվների կարգավորող մարմնի կողմից (VARA) նախահաստատում և որպես թվային ակտիվների փոխանակման հարթակ գրանցված է Լիտվայում։

Malta Financial Services Authority-ն Մալթայում գործող ֆինանսական ծառայություններ կարգավորող միակ մարմինն է։ MFSA-ն զբաղվում է ֆինանսական կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, միջնորդ կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների օրենսդրական կարգավորումներով։ 2018 թ.-ից MFSA-ն զբաղվում նաև է Թվային ակտիվներով ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության կարգավորմամբ և վերահսկմամբ։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը