Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 09:07 29-06-2021

Պուտինը և Բայդենը քննարկել են ԱՄՆ դիվանագետների մուտքի արտոնագիր ստանալու հարցը. Սալիվան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը Ժնևում կայացած գագաթնաժողովի ընթացքում առանձին քննարկել են Ռուսաստանում Միացյալ Նահանգների ներկայացուցչություններում աշխատելու համար ամերիկացի դիվանագետների կողմից ռուսական մուտքի արտոնագիր ստանալու հարցը: Այս մասին «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը:

«Ժնևում կայացած հանդիպմանն առանձին քննարկվել է մեր՝ մուտքի արտոնագրեր ստանալու անհրաժեշտությունը, որպեսզի Ամերիկայի քաղաքացիներով փոխարինենք տեղական անձնակազմին, որին այլևս չենք կարող աշխատանքի վերցնել»,- ասել է նա:

Սալիվանը նաև ասել է, որ Մոսկվա վերադառնալուն պես ինքը Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ քննարկել է Ժնևի գագաթնաժողովը: Նրա խոսքով, իրենք եզրակացրել են, որ Պուտինի և Բայդենի հանդիպումն օգտակար է եղել, բայց նշանավորել է հարցերի լայն շրջանակի քննարկման միայն սկիզբը:

Հունիսի 24-ին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը և Ռուսաստանում Ամերիկայի դեսպան Ջոն Սալիվանը վերադարձել են աշխատանքի:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները