Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 17:00 09-09-2025

Ջահել եմ, քաղաքը ձգում ա․ եթե հեշտ կյանքը կա, խի՞ դժվար ապրեմ. տավուշցի

Հայաստանի հեռավոր սարատեղիներից մեկում՝ Շլորկուտում, հազվագյուտ ապրող ընտանիքներից են Քարիմյանները։ Աշխատող, արարող ու արմատներին հավատարիմ մարդիկ են, ովքեր հավատում են սեփական հողի, ձեռքի աշխատանքի ուժին։ Այս սարատեղիի գյուղացիները գալիս են սահմանամերձ Բերդավան գյուղից: Նախկինում 30-ից ավելի ընտանիքներ էին սար գալիս, հիմա՝ միայն 3-ը: Հեռավոր գյուղերում երիտասարդությունը շարունակում է հեռանալ՝ թողնելով հայրենի բնակավայրը։

Թաթուլ Քարիմյանն այն երիտասարդներից է, ով ընտանիքի հետ սար է գալիս: Ճիշտ է,գյուղական կյանքը բարդ է հատկապես երիտասարդների համար, ֆիզիկական ծանր աշխատանքը՝ շատ, բայց առայժմ քաղաք գնալ չի ուզում, թեև խոստովանում է, որ հոգնել է ծանր աշխատանքից: Քաղաքում, ավելի հեշտ է գտնել աշխատանք, ստանալ կրթություն, օգտվել առողջապահական և ժամանցի ծառայություններից։ Այս տարբերությունն էլ է հաճախ դառնում գյուղից քաղաք տեղափոխվելու հիմնական խթանը։

Երիտասարդները ձգտում են կայունության, ինքնազարգացման և ժամանակակից կենսապայմանների, որոնք գյուղական միջավայրում հաճախ անհասանելի են։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից