Արտաքին 1 ամիս առաջ - 23:55 06-09-2026

Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցությունների եռակողմ ձևաչափին վերադառնալու ԱՄՆ-ի առաջարկին, հայտնում է CNN հեռուստաալիքը։

«Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որ եռակողմ հանդիպումները կայանան, կամ անցկացվեն ընդլայնված ձևաչափով՝ մեր եվրոպացի գործընկերների մասնակցությամբ։ Կտեսնենք, թե ինչին կհամաձայնի Ռուսաստանը»,- հայտարարել է Զելենսկին Կիևում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո։

Եռակողմ ձևաչափին վերադառնալու գաղափարն առաջարկել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչne8 Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Քուշների կարծիքով, նման ձևաչափը կլինի ամենաարդյունավետը, քանի որ այն թույլ կտա երեք երկրների ներկայացուցիչներին անմիջականորեն քննարկել վիճելի հարցերը՝ չստիպելով ԱՄՆ-ին միջնորդի դեր կատարել Մոսկվայի և Կիևի միջև։

Կիևում բանակցություններն անցել են երեք փուլով․ սկզբում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները անցկացրել են հանդիպումների երկու փուլ, որից հետո քննարկմանը միացել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին