Ներքին 1 տարի առաջ - 23:10 05-09-2025

Իսակովի պողոտան քանդելո՞ւ են. Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը

Oragir.News-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանն առաջիկայում Իսակովի պողոտայում շինարարական աշխատանքներ է իրականացնելու։ Մասնավորապես՝ փողոցը մաս առ մաս քանդվելու է, այնուհետև՝ ասֆալտապատվելու։

Եթե Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկը հանդիսացող Իսակովի պողոտայում նման աշխատանքներ մեկնարկեն, ապա դրանք կաթվածահար կանեն երթևեկությունն ու էլ ավելի կմեծացնեն առկա խցանումները։ Նման աշխատանքներ իրականացնելու լավագույն ժամանակահատված ամռան ամիսներն էին, երբ դպրոցներում արձակուրդ էր, և երթևեկությունն անհամեմատ ավելի թեթև էր։

Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության հետ՝ հետաքրքրվելով՝ տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։

Ի պատասխան՝ քաղաքապետարանից պարզաբանեցին, որ Իսակովի պողոտայում որևէ շինարարական աշխատանք այս փուլում նախատեսված չէ։

«Տվյալ հատվածում քաղաքապետարանի նախաձեռնած շինարարություն կամ ճանապարհաշինական գործընթաց չի նախատեսվում»,- փոխանցեցին քաղաքապետարանից։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին մայրաքաղաքի տարբեր հատվածներում ճանապարհաշինական և բարեկարգման աշխատանքները քաղաքացիների շրջանում լուրջ դժգոհություններ են առաջացնում, քանի որ դրանք իրականացվում են աշխատանքային ժամերին՝ էլ ավելի ծանրաբեռնելով երթևեկությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին