Ներքին 3 տարի առաջ - 21:00 04-07-2023

Ինչու են պաշտոնյաները բացակայում քաղաքապետարանի նիստերից. խոսնակի պարզաբանումը

Երեկ Քաղաքապետարանի Գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, դժգոհելով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի ներկայացուցիչների պարբերական բացակայությունից, ասաց, որ խրոնիկ բացականերին ցուցակից ջնջեն, էլ թող չգան։

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, խոսելով խրոնիկ դարձած բացակայություններից, ասաց. «Քաղաքապետարանի ենթակա մարմինների ղեկավարները պարտավոր են ներկա գտնվել գործակարգավարական խորհրդակցություններին, այլ գերատեսչությունների մենք հրավերի ձևով ենք ուղարկում, դրանք են, օրինակ, ՆԳՆ-ն՝ ի դեմս Փրկարար ծառայության կամ Պարեկային ծառայության, այս դեպքում՝ նաև Բնապահպանության և ընդերքի վարչության»։

Խոսելով կոնկրետ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ Երևանի տարածքային բաժնի ներկայացուցիչների նիստում ներկա չգտնվելուց՝ նշեց. «Մենք իրենց հետ կապ ենք հաստատել, որ պարզենք, թե ինչու նիստերին չեն ներկայանում, իրենք մեզ պարզաբանել են, որ զեկուցելու նյութ չունեն, դրա համար չեն ներկայանում գործակարգավարականներին, այսինքն՝ միտքը այն է, որ երբ զեկուցելու նյութ կունենան, կներկայանան»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին