Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:16 24-10-2024

Ինչու են Երևանի փողոցները համատարած քանդում․ քաղաքապետարանի պարզաբանումը

Երևանի 28 փողոցների վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով, այս մասին նախորդ ամիս գրել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Շուրջ մեկ ամիս է, ինչ քաղաքի տարբեր հատվածներում կատարվում են փողոցների քանդման աշխատանքեր։ Փողոցի այդ հատվածներն առանձնացված են դեղին ճաղավանդակներով։

Oragir.News-ը նաև ահազանգեր է ստանում այն մասին, որ շինարարական աշխատանքերի և առանձնացված ճաղավանդակների պատճառով բավականին խցանումներ են լինում։

Նաև աշխատանքերի արդյունքում փոշի է բարձրանում և աղտոտում օդը։

Oragir.News-ին Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ դրանք նախատեսված են վերգետնյա մալուխները ստորգետնյա կապուղիներով անցկացնելու համար։

Քաղաքապետարանից նաև նշում են, որ տեղյակ չեն, թե երբ ավարտին կհասցվեն աշխատանքները։

Հարցին, թե որքան գումար է նախատեսվել է ծախսվել այս աշխատանքերի համար, Քաղաքապետարանից պատասխանեցին, որ դա իրենց ենթակայության տակ չէ։ Ողջ ծախսերով զբաղվում են այն ընկերությունները, որոնք իրականցնում են շինաշխատանքերը։

Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ կենտրոնական 28 փողոցների վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով։

«Սա, առաջին հերթին, քաղաքային միջավայր ստանալու ամենակարևոր կոմպոնենտներից է: Ծրագիրն, իր հերթին, նպաստելու է, որ քաղաքը լինի կոկիկ կահավորված:

Փուլ առ փուլ փողոցների ցանկն ավելացնելով՝ մենք Երևան քաղաքում հենասյուններով անցնող լարերն իջեցնելու ենք գետնի տակ»,- գրել էր քաղաքապետը:

Մանրմասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին