Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:54 12-12-2025

Ինչու են Աբովյան փողոցը քանդել. քաղաքապետարանի պարզաբանումը

Oragir.News-ը Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցի այն հատվածում, որը գտնվում է SAS սուպերմարկետի հարևանությամբ, ֆիքսել է, որ Երիտասարդականի մետրոյի ստորգետնյա անցման վերևում վերջին օրերին իրականացվում են փողոցի հիմքի քանդման աշխատանքներ։

Տեսանելի է, որ ասֆալտի մի հատված ամբողջությամբ հանվել է, և տեղում ընթանում են ենթակառուցվածքային աշխատանքներ։ Քաղաքացիները հաճախ դժգոհում են, որ քանդված հատվածը խոչընդոտում է քայլերթին և մեքենաների շարժին։

Նրանց խոսքով՝ տեղադրված նախազգուշացնող նշանները հաճախ բավարար չեն, հատկապես երեկոյան ժամերին, ինչի հետևանքով տարածքում անվտանգ ու հարմար տեղաշարժը բարդանում է։ Թե ինչ աշխատանքներ են իրականացվում և որքան կշարունակվեն, այս պահին պաշտոնական հստակ տեղեկատվություն չկա։

Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի հետ՝ պարզելու համար աշխատանքների նպատակը և ժամկետները։

«Սա իրականանում է արտաքին լուսավորության հաղորդալարերի մալուխների՝ գետնի տակ իջեցնելու ծրագրի շրջանակներում, ինչպես Ամիրյան փողոցում: Հայտնում ենք, որ Աբովյան փողոցում իրականացվում են աշխատանքներ «Երևանի քաղաքային լուսավորություն» արդիականացման ծրագրի շրջանակներում, որի պատվիրատուն հանդիսանում է «Երքաղլույս» ՓԲ ընկերությունը: Ծրագիրն իրականացվում է ՀՁ «Օննինեն Օյ և Էնստո Օյ» ֆիննական ընկերության կողմից: Խրամուղու շինարարական աշխատանքներն Աբովյան փողոցում կավարտվեն մինչև տարեվերջ»,- պատասխանել են քաղաքապետարանից։

Նշենք, որ վերջին ամիսներին քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներում ընթանում են ճանապարհային և ինժեներական ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքներ, որոնք պարբերաբար ուղեկցվում են փողոցների մասնակի կամ ամբողջական փակմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին