copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 21:18 27-08-2025

Ունքը շինելու տեղն աչքն էլ հետն են հանում. Շիրակում դպրոցաշինական ծրագրի պատճառով շիլաշփոթ է

Շիրակի մարզում շինարարական եռուզեռ է, մեկնարկել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որն իրականացվելու է մինչև 2026 թվականը։

Շիրակի մարզի 27 դպրոցներում, որից 15-ը Գյումրիում շինարարական աշխատանքներ են ընթանում, որի արդյունքում աշակերտների համար անհարմարություններ են ստեղծվել, այսինքն` որոշ դպրոցներ կմիանան իրար և միասին կանեն դասերը։ Ծնողները դժգոհում են, որ երեք հերթով են երեխաները դպրոց գնալու, ինչի արդյունքում էականորեն կրթության որակը անհամեմատ վատանում է։

«Երեխեն 7-ին եկավ տուն, էլ աչքին չի երևա դաս սովորելը։ Ունքը շինելու տեղն աչքն էլ հետն են հանում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է ծնողներից մեկը։

Շիրակի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ Գյումրիում մինչև սեպտեմբերի 1-ը կավարտվեն 3 դպրոցների՝ թիվ 20, 28 և 38-րդ դպրոցների շինարարական աշխատանքները։

«6 դպրոցներում աշխատանքներն ամբողջապես չեն ավարտվի, սակայն դասապրոցեսը կկազմակերպվի ավարտված մասնաշենքերում, խոսքը թիվ 11, 21, 23, 32, 41, 45 դպրոցների մասին է։ Թվով 6 դպրոցներ էլ առաջիկայում, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, դասապրոցեսը կիրականացնեն այլ դպրոցներում։ Թիվ 5, 7, 9, 19, 30, 31 դպրոցները հյուրընկալ դպրոցներում են դասերն անցկացնելու»,- հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Նշենք, որ գյուղական բնակավայրերում վերանորոգման աշխատանքները կավարտվեն Նոր Կյանք և Փանիկ գյուղերում նորոգվող մյուս դպրոցների աշխատանքները կկազմակերպվեն տվյալ բնակավայրերի նպատակահարմար վարչական շենքերում և հաստատություններում։ Շիրակի մարզում սկսված դպրոցաշինական աշխատանքներից դժգոհ չեն մարզի բնակիչները, բայց իսկական շիլաշփոթ է ստեղծվել, որը արհեստական խնդիրներ է ստեղծում։