Սպորտ 1 տարի առաջ - 18:15 27-08-2025

Սպերցյանը կարող է խաղալ ՊՍԺ-ի մակարդակի թիմում․ Պերեն

«Կրասնոդարի» կիսապաշտպան Գաետան Պերենը, ով նախորդ մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցումներն է կատարել Ֆրանսիայի առաջնությունում, կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի մասին, հայտնում է Sport24-ը:

«Էդուարդը հիանալի ֆուտբոլիստ է: Սպերցյանը կարող է խաղալ ՊՍԺ-ի մակարդակի թիմում: Եթե նա միավորվի ՊՍԺ-ի մյուս թոփ ֆուտբոլիստների հետ, ապա կարող է հիանալի ֆուտբոլ ցուցադրել:

Իհարկե, ես կուզեի, որ նա մնար «Կրասնոդարում» և օգներ թիմին, բայց միաժամանակ հույս ունեմ, որ նա կկարողանա կարիերայի զարգացման հաջորդ քայլը կատարել և տեղափոխվել Եվրոպա»,- ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում