Ներքին 1 տարի առաջ - 14:40 21-08-2025

Հայաստանն ու Հունաստանը քննարկում են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում ամրապնդելու անհրաժեշտությունը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ․ այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե բազմաթիվ այլ երկրներում հայկական համայնքային կառույցները լուրջ ներուժ ունեն և աշխարհի տարբեր երկրներում հունական համայնքային կառույցների հետ համագործակցելու պարագայում լուրջ հաջողությունների կարող են հասնել։

Անդրադարձ է եղել նաեւ Կիպրոսի ներգրավմամբ սփյուռքյան կառույցների եռակողմ համագործակցությանը։

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է հայ-հունական համագործակցության խորացումը մի շարք ոլորտներում, ինչպես նաև առաջիկայում նախատեսված մի շարք բարձրաստիճան այցելությունները։ Միաժամանակ անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին ու դրա կարևորությանը տարածաշրջանային զարգացման համատեքստում։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին