Մամուլ 1 տարի առաջ - 08:16 21-08-2025

Ինչու է Փաշինյանը դրժում խոստումը եւ Թորոսյանին գործադիրում պաշտոն տալիս. Հրապարակ

Իշխող թիմում շատերն են անակնկալի եկել Արսեն Թորոսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու եւ գործադիր՝ սոցապնախարարի պաշտոն տեղափոխվելու փաստից։ Խոսքը հատկապես ՔՊ վերին էշելոնի «նեղ կռուգի» մասին է, որտեղ գիտեին, թե ինչպես է Փաշինյանը Թորոսյանին գործադիրից ճամփել։

Հայտնի է, որ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելուց հետո Փաշինյանը նրան վարչապետի աշխատակազմի ղեկավար էր նշանակել, սակայն նրա աշխատանքից այնքան է դժգոհ եղել, որ ազատելիս գրեթե բառացի սպառնացել է․ «Դու այլեւս գործադիրում պաշտոն չես զբաղեցնելու»։

Դրանից հետո տեւական ժամանակ քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների աղմկահարույց գործով անցնող Արսեն Թորոսյանը Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում» էր, բայց, ըստ ամենայնի, կարողացել է վերականգնել վստահությունը, քանի որ կուրորեն եւ անձնուրաց ծառայում է Փաշինյանին եւ հատկապես վերջին մեկ տարում ամենակեղտոտ հայտարարությունների առաջամարտիկն է, ռեկորդակիրը, թելում է Փաշինյանի ասեղը թե՛ հակաարցախյան, թե՛ հակաեկեղեցական, առհասարակ՝ բոլոր հարցերում։

Իշխող թիմում կարծում են, որ Փաշինյանը Թորոսյանի նշանակումով հետեւյալ ուղերձն է փոխանցում իրենց՝ ով անմնացորդ ծառայի, պաշտոն կունենա, եւ կներվեն բոլոր մեղքերը։ Սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն էլ գործուղվում է ԱՄՆ՝ դեսպանի կարգավիճակով։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ