Մամուլ 1 տարի առաջ - 08:02 23-05-2025

Կանանց թաքուն պայքարը գործադիրում՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ գործադիրում նկատելիորեն սրվել է կանանց ներքին մրցակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը գրավելու, աջակցությունն ապահովելու նպատակով։

Ըստ մեր տեղեկությունների՝ Կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող կին պաշտոնյաները ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը եւ վերաճանաչվել որպես ազդեցիկ դեմքեր՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո էլ պաշտոններում մնալու կամ առաջխաղացման հնարավորություն ունենալու համար։

Ակտիվ առաջխաղացման փուլում է հատկապես ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը վերջերս դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ Ավանեսյանը նպատակ ունի ներգրավվել նաեւ կուսակցության վարչությունում, որի կազմի վերափոխումը վարչապետ Փաշինյանը նախատեսում է այս տարվա սեպտեմբերին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունում իրենց դիրքերը պահպանելու ցանկություն ունեն նաեւ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ինչպես նաեւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այս շրջանակում տիրում է ոչ հրապարակային, սակայն ակտիվ մրցակցություն, որը չի բացառվում, որ ժամանակի ընթացքում դուրս գա հանրային դաշտ։

Իշխանությանը մոտ կանգնած մյուս ազդեցիկ կանայք՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ձգտում են անընդհատ ապացուցել իրենց լիակատար հավատարմությունը վարչապետ Փաշինյանի թիմին։ Աշխատանքում ցուցաբերած նախաձեռնողականությունն ու քաղաքական հռետորաբանության ուշադիր վերահսկումը վկայում են այդ նպատակի մասին։

Թեեւ վարչապետ Փաշինյանը դեռ վերջնական որոշումներ չի կայացրել ապագա վերադասավորումների վերաբերյալ, սակայն ակնհայտ է՝ իշխանական կանայք ներսում ակտիվ դիրքային պայքարի մեջ են, իսկ որոշումների կայացման պահին այս պայքարը կարող է ունենալ վճռորոշ ազդեցություն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ