Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 15:40 20-08-2025

Մոսկվայում հարսանիքի ժամանակ պայթյուն է եղել․ նորապսակները և հյուրերը ծանր այրվածքներ են ստացել

Մոսկվայի մարզի Դոլգոպրուդնի բնակավայրում հարսանեկան արարողությունը վերածվել է ողբերգության։ Հարսանիքի ժամանակ նախատեսված հրավառությունը չի ընթացել ըստ նախատեսված ծրագրի։ Գեղեցիկ տեսարանների փոխարեն կրակոտ համազարկերը ցողվել են ներկաների ուղղությամբ։

Արդյունքում՝ գրեթե բոլոր հյուրերը ստացել են այրվածքներ, քերծվածքներ և կապտուկներ։ Հարսնացուի մազերը և հարսանեկան զգեստը բռնկվել են կրակից։

Նորապսակները պատմել են, որ ամեն ինչի մեղավորը հրավառության մասնագետն է, որը տոնակատարության օրը երկար ժամանակ չի պատասխանել զանգերին, իսկ նշանակված ժամից ընդամենը 20 րոպե առաջ հայտնել է, որ կհասնի մեկուկես ժամ ուշացումով։ Երբ մասնագետը վերջապես ժամանել է, սարքավորումները տեղադրել է շատ շտապ, ինչի հետևանքով էլ, ըստ տուժածների, տեղի է ունեցել խափանումն ու պայթյունը։

Իրավապահ մարմինները պարզում են միջադեպի հանգամանքները։

Ամենից շատ դիտված

23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է