Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 16.00-ից 18.00-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։
Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։
Նշված ժամանակահատվածում ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։
Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։