ՀՀ ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ:
ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև հաստատված են ինստիտուցիոնալ կապեր, և վստահություն հայտնել, որ գործող պայմանավորվածությունների իրագործումը կշարունակվի, իսկ համագործակցության նոր ուղղությունները մոտ ապագայում կնախանշվեն:
Ա. Լարիջանին ընդգծել է, որ Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակության են:
Հավելել է նաև, որ Հայաստան-Իրան երկկողմ համագործակցությունը միշտ դրական արդյունք է ունեցել, և որ պատրաստ է իր ներդրումն ունենալ բազմաոլորտ համագործակցության շրջանակներում: