Արտաքին 4 տարի առաջ - 20:25 20-06-2022

Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունները շատ բազմաշերտ և ռազմավարական են. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլի ժամանակ անդրադարձել է օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիանի՝ Թուրքիա սպասվող այցին և թուրք-իրանական հարաբերություններին։ Հաղորդում է ermenihaber-ը:

Խաթիբզադեն նշել է, որ Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունները «շատ բազմաշերտ և ռազմավարական են»։

«Տարածաշրջանում մեր ամենակարևոր հարցերից մեկը Թուրքիայի հետ համագործակցությունն է։ Վերջին տարիներին Թուրքիայի հետ ունենք ամենալավ հարաբերությունները»,- նկատել է Խաթիբզադեն և հավելել, որ կողմերը փորձում են նշյալ այցի իրականացման համար հարմար ժամկետներ գտնել։ Նրա կարծիքով, Աբդուլահիանը Թուրքիա կմեկնի առաջիկա ժամանակահատվածում։

Խոսնակը, անդրադառնալով Թուրքիայի՝ Սիրիայում հնարավոր ռազմագործողություններին, ասել է. «Լրատվամիջոցների կողմից հնչեցված մեղադրանքներին պատասխանելու հարկ չկա: Սիրիայի վերաբերյալ կան որոշ տարաձայնություններ, և մենք փորձել ենք այդ հարցը լուծել այնպիսի մեխանիզմներով, ինչպիսին Աստանայի գործընթացն է»:

Նրա խոսքով, Աստանայում վերջին հանդիպման ժամանակ իրանական կողմը շեշտել է, որ պատերազմը ոչ մի կերպ լուծում չէ, և որ պետք է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։

Խաթիբզադեն նաև նշել է, որ այդ ամենն իրենք հստակ հայտնել են նաև Թուրքիայի իրենց գործընկերներին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի