Մամուլ 1 տարի առաջ - 08:15 13-08-2025

«Հրապարակ». Ռուսաստանը ձեռքերը լվացել է. Հրապարակ

Վաշինգտոնյան եռակողմ համաձայնությունից հետո թեպետ սպասվում էր, որ Ռուսաստանից կոշտ արձագանք է լինելու, ավելին՝ ՌԴ-ն չի ներելու Փաշինյանին իրեն «քցելու», նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից «թռնելու» համար, եւ պրոցեսներ են գեներացվելու Փաշինյանի դեմ, սակայն ռուսական իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ նրանք խորապես անտարբեր են, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ Հայաստանի հետ:

Ռուսական տարբեր կաբինետներից հայկական տարբեր շրջանակների փոխանցել են, որ իրենք չեն պատրաստվում ինչ-որ քայլեր անել, եթե կատարվածը հայ ժողովրդի համար «օքեյ է»։

Անգամ Իրանից են փորձել հստակեցնել ՌԴ-ի դիրքորոշումն ու անելիքները, որ, դրանցով պայմանավորված, իրենք էլ քայլեր ձեռնարկեն, սակայն նույն պատասխանն են ստացել։

Մեր աղբյուրներն ասում են, որ այս վերաբերմունքի գլխավոր պատճառն այն է, որ ՌԴ-ում սպասում են, թե ուկրաինական ճակատում ինչ հանգուցալուծում կունենան:

Եվ ամենակարեւորը` վստահ են, որ վաշինգտոնյան համաձայնագիրն այնքան խութեր ունի, որ դրա իրագործումն ուղղակի անիրատեսական է: Բայց նաեւ ներքին խողովակներով ՀՀ իշխանություններին հասկացրել են եւ պաշտոնական հաղորդագրություններում էլ են շեշտում, որ տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակման հարցում կողմ են իրենց մասնակցությամբ բանակցած եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։

ՌԴ-ում որոշել են ուշի-ուշով հետեւել եւ հասկանալ, թե մինչեւ ուր կհասնեն ՀՀ իշխանությունները՝ ինչպես կարող էին չորս տարի շարունակ իրենց հետ բանակցել, 30 տարի գործընկեր լինել, հետո թռչել ԱՄՆ-ի գիրկը: Երբ կհասկանան, ըստ այդմ էլ իրենց անելիքները կպլանավորեն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է