Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 19:30 11-08-2025

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ՀՀ Սյունիքի մարզը ներկայացնում է որպես «պատմական Ադրբեջան»

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Այսօր մեծ ոգևորությամբ բացեցի ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերության կիրակնօրյա գլխավոր թողարկումը՝ սպասումով, որ հիմա բարիդրացիության քարոզ է սկսվել Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ։ Ես չեմ կարող չէ՞ այդ պատմական պահը բաց թողնել։ Մեծ զարմանք։ Պարզվեց, որ Վաշինգտոնյան հանդիպումը մեկնաբանելիս անգամ չեն կարողանում զերծ մնալ պատմական կեղծարարություններից ու ՀՀ տարածքների նկատմամբ հավակնություններից։ Եթերում Սյունիքի մասին խոսելիս ասվում է․ «Երեք երկրների միավորման կետը՝ Ադրբեջանի պատմական Զանգեզուրի միջանցքը։ Զանգեզուրի միջանցքը ղեկավարվելու է ԱՄՆ-ի կողմից, այսինքն՝ ճանապարհի անվտանգությունը ամերիկյան ընկերություններն են իրագործելու․․․»։

Հիմա հարց՝ երբ ձեր նախաստորագրած պայմանագրի 3-րդ կետում նշված է․ «Կողմերը միմյանց հետ փոխադարձ հարաբերություններում ձեռնպահ կմնան տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հետ անհամատեղելի որևէ այլ ձևով ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից․․․»։ Հիմա ինչպե՞ս է պատահում, որ դրանից անմիջապես հետո Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը կրկին ՀՀ Սյունիքի մարզը փորձում է ներկայացնել որպես «պատմական Ադրբեջան»։

Կամ մեկ այլ հարց, երբ այդ նույն պայմանագրի 4-րդ կետում նշված է․ «Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց», ինչպե՞ս է դրանից անմիջապես հետո Ալիևը կրկին խոսում է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին, թե դա մեր ներքին գործը չի՞։

Որպես Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվող ատելության ու զավթողական ծրագրերն ուսումնասիրող մարդ, ես առաջինը կցանկանամ գրել այդ երկրում քաղաքականության փոփոխության մասին, քանի որ դա իսկապես կարող է խոսել խաղաղության օգտին, բայց դա չկա ու չի կարող լինել, քանի որ դա Ալիևի վարչակազմի կարևոր հենասյուներից է։ Հիմա կարող ենք այս ամենը անտեսել ու ձևացնել, որ ամեն ինչ հրաշալի է, կամ կարող ենք շատ ուշադիր հետևել Ադրբեջանում ընթացող զարգացումներին ու դա հավուր պատշաճի ներկայացնել հենց նույն ԱՄՆ գործընկերներին․․․Ընտրության ու կամքի հարց է»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան