Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:53 11-08-2025

Վանում ջրհեղեղ է. իշխանություններն ուշացած են արձագանքել 

Ներկայիս Թուրքիայի արևելյան Վանի նահանգում տեղացած առատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել։ Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ՝ ջրհեղեղներից տուժել են Վանի Սարայ և Օզալփ շրջանները։

Հաղորդվում է, որ ջրհեղեղից հետո նահանգային և քաղաքային իշխանություններին ենթակա համապատասխան խմբերը սկսել են տեղում աշխատել և բնակիչներին աջակցություն ցուցաբերելու նպատակով մոբիլիզացրել բոլոր հնարավոր ռեսուրսները։

Ջրհեղեղից տուժած շրջանների բնակիչներն ու գյուղապետները նշել են, որ իրենք բազմիցս դիմել են Պետական հիդրոտեխնիկական կառույցներին՝ գետի մաքրման աշխատանքներ իրականացնելու համար, վերջին դիմումն էլ ներկայացվել է ընդամենը 10 օր առաջ, սակայն դիմումներն անպատասխան են մնացել և անհրաժեշտ աշխատանքները չեն կատարվել։

Նշվում է նաև, որ չնայած տեղական իշխանությունները օպերատիվ են արձագանքել, այնուամենայնիվ Վանի քաղաքապետարանի խմբերը դեպքի վայր են ժամանել մոտ 4 ժամ անց։ Ըստ հաղորդումների՝ թաղապետերը բազմիցս փորձել են կապ հաստատել քաղաքապետարանի շինարարության բաժնի ղեկավարի հետ, սակայն ուշացել են սարքավորումների պակասի պատճառով։

Քաղաքային խորհրդի անդամներ Նեսլիհան Շեդալը և Աբդուլլահ Զեյդանը կարծում են, որ ժամանակավոր իշխանությունների անպատասխանատու և անտարբեր վերաբերմունքը աղետի պատճառ դարձան։

Նշենք, որ Աբդուլլահ Զեյդանը Վանի նախկին քաղաքապետն է՝ ընտրված քրդամետ կուսակցությունից, ով ամիսներ առաջ պաշտոնանկ էր արվել, ինչից հետո նրա փոխարեն կենտրոնական իշխանությունները ժամանակավոր պաշտոնակատար էին նշանակել։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ