Մշակույթ 1 տարի առաջ - 19:23 23-09-2025

Վանում Վարագավանքը կործանման եզրին է


Վան քաղաքի Վերին Բաքրաջլը թաղամասում գտնվող պատմական հայկական Վարագավանքի մեծ մասն ավերված է․ գմբեթները փլված են, որմնանկարներն ու արձանագրությունները՝ վնասված։ Վանքը, որը հայտնի է նաև որպես «Յոթ եկեղեցիներ», կառուցվել է 8-րդ դարում և եղել հոգևոր կարևորագույն կենտրոններից մեկը։

Տարիներ շարունակ վերանորոգման չենթարկված վանքը մասամբ պահպանվում է միայն տեղի բնակիչների ջանքերով։ Ամեն տարի արտերկրից ժամանող հայերն այցելում են վանք և իրենց կրոնական արարողություններն անցկացնում ավերակների մեջ։

Թաղամասի բնակիչներն իշխանություններից պահանջում են անհապաղ քայլեր ձեռնարկել, քանի դեռ պատմական նշանակալի արժեք ունեցող այդ կառույցը լիովին չի փլուզվել ու վերացել։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ