Էդուարդ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուռաաաա Jennifer Lopez-ի համերգի շահույթը կարող է կազմել մոտ 15.000.000 դոլար։ Նմանատիպ միջոցառումներ մեզ շատ են պետք, որ օրհասական պահերին հասարակության ուշադրությունը շեղվի և հատուկ սելեկցիայով ընտրված, ամեն ինչին հարմարվող մարդիկ մի լաաավ տժժան ու լիցքաթափվեն, մոռանալով, որ`
Թշնամին 4 տարի է մտել է ՀՀ սուվերեն տարածք ու թիրախավորել մեր բնակավայրերը։ Օրինակ Ներքին Հանդը՝ 3 կողմից շրջապատված է թշնամու դիրքերով, տեղ–տեղ դիրքերն առաջ են տված մոտ 4․3 կիլոմետր, իսկ որոշները տեղակայված են գյուղի տներից մոտ 600 մետրի վրա։ Դուք պատկերացնո՞ւմ եք ինչ է 600 մետրը։ Դա մի կանգառ է, Օպերայից - Մոսկվա կինոթատրոն... ու երեխաները գնում են դպրոց թշնամու դիպուկահարի ուղիղ նշանառության տակ։
Նույնը կատարվում է Ոսկեպարում, Վերին ու Ներքին Շորժաներում։ Դե հիմա, մի պահ մտածեք, թե ի՞նչ են զգում սահմանին ապրող գյուղացին ու նրա 6-ամյա թոռը, մինչդեռ Երևանում Jenny from the block են երգում։ Մի ամիս առաջ` թշնամին նորից կրակում էր Ներքին Հանդի վրա... սակայն, դա մեր տնից հեռու Սյունիքում է, հո Շենգավիթում չէ։
Ես բացարձակ դեմ չեմ, որ մարդիկ լիցքաթափվեն ու հասարակությանն էլ չեմ մեղադրում (ինչ ցանում ես, էն էլ հնձում), ուղղակի հիմա` միլիոնավոր դոլարներով մեգա-աստղեր բերելու, փառատոններ կազմակերպելու կամ տուրիզմը զարգացնելու ժամանակը չէ, փոխարենն էդ պետական ռեսուրսներով, օրինակ` FPV դրոններ կամ ջերմատեսիլ սարքեր կարելի էր գնել ու շարունակ համալրել բանակը, որն ավելի քան դրա կարիքն ունի։ Ինձ համար ավելի կարևոր է ապահով սահմանը, քան իմ կոմֆորտը, ժամանցն ու կուշտ փորը։
Չի կարելի մոռանալ, որ գոյություն ունեն (ունեին) արժեքներ, որոնք վեր են փողից ու հաճույքներից, դա` տարրական հարգանքն է ու ողջամտությունը, որը ցավոք, ազգը կորցրել է։ Ինձ լավ է, ուրեմն թքած բոլորի վրա... Արցախի բլոկադայի ժամանակ Snoop Dogg-ին բերելու փորձն էլ մեզ ապացույց։ Այսինքն մինչև մեր տան դռանը չի հասնում կամ մեր երեխեն չի զոհվում, մենք համառորեն հրաժարվում ենք գիտակցել պահի լրջությունը։ Թշնամին մտել է Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք ու ավտոմատի կրակի հեռավորության վրա կանգնած է... ի՞նչ համերգ։
Երբ 2020 թվի ամանորի գիշերը սալյուտ խփողներին նախատում էի, ինձ ասում էին` «Մենք պարտավոր չենք սուգի մեջ մնալ»։ Դե էլ ինչ ասեմ․․․ ամեն մարդ իրա դարդին, լիցքաթափվեք
Google Earth քարտեզի կոորդինատները կցում եմ ` 39.057308953962774, 46.52205709287732
(Ժամանակացույցը դնել 2024թ. Հոկտեմբերի 20)»։