Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 15:18 04-08-2025

Դիետիկ կոլան կարող է ավելի վտանգավոր լինել, քան սովորականը

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դիետիկ գազավորված ըմպելիքները կարող են շաքարախտի զարգացման վտանգը մեծացնել 38%-ով, ինչը գրեթե կրկնակի է սովորական շաքարային կոլայի համեմատ։

14 տարի տևած լայնածավալ գիտական հետազոտության տվյալներով՝ նույնիսկ համեմատաբար «անվնաս» համարվող շաքարի փոխարինիչները, ինչպիսիք են սուկրալոզը, սախարինը և ասպարտամը, կարող են լրջորեն խաթարել աղիքային մանրէների կազմը, խանգարել գլյուկոզայի հանդուրժողականությունը և խթանել ինսուլինի անբնական արտազատում՝ նման շաքարի ազդեցությանը։

Բացի այդ, երբ մարմինը զգում է քաղցրություն, այն սպասում է կալորիաների մուտքի։ Սակայն կալորիաների բացակայությունը խաթարում է նյութափոխանակության բնական ազդանշանները և մեծացնում ախորժակը։

Եզրակացություն․ խմեք ջուր։