Ներքին 1 տարի առաջ - 14:07 01-08-2025

Բարեկարգվել են դեպի Վահագնի և Աստղիկի ջրվեժներ տանող արահետները   ​​​​​​​

Խոսրովի անտառ պետական արգելոցի ամենասիրված ուղղություններով քայլարշավային արահետներն այսուհետ առավել մատչելի ու անվտանգ են։

Խոսրովի անտառ պետական արգելոցի և Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ նախաձեռնությամբ և CNF-ի ֆինանսավորմամբ՝ «Արահետներ փոփոխությունների համար» ՀԿ-ն իրականացրել է ջրվեժներ տանող ուղղություններով արահետների բարելավման աշխատանքներ, մասնավորապես՝ բարեկարգվել են երթուղիների դժվարանցանելի հատվածները՝ հեշտացնելով անցումները, տեղադրվել են ուղղորդող, տեղեկատվական և նախազգուշացնող ցուցանակներ։

Իրականացված աշխատանքների նպատակն է խթանել էկոտուրիզմը, բարձրացնել այցելուների իրազեկվածությունը բնության պահպանության վերաբերյալ և ապահովել քայլարշավային երթուղիներով հիշարժան այցելություններ, որոնք նվազագույն ազդեցություն կունենան շրջակա միջավայրի վրա։
ՄԵնք շարունակում ենք աշխատել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ