Ներքին 1 տարի առաջ - 14:15 30-10-2024

Ավանում 10 բակ է բարեկարգվել ու վերակառուցվել

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ Ավան վարչական շրջանի շատ բակերում տարիներ շարունակ ավտոտնակներ, ինքնաշեն կառույցներ ու զավթած տարածքներ են եղել։

Ընթացիկ տարում շուրջ 14 000 քառակուսի մետր մակերեսով բակային տարածքներ ազատվել են ապօրինի շինություններից։

2024 թվականին վարչական շրջանում բարեկարգվել և վերակառուցվել է 10 բակ:

Հիմա արդեն ավանցիների համար ստեղծվել են հանգստի գոտիներ, ճեմուղիներ, կառուցվել են ֆուտբոլի դաշտեր, ավելացել են խաղասարքեր՝ վերջիններիս առօրյան առավել հետաքրքիր դարձնելով:

Կառուցվել է 223 նստարան, 7 զրուցատաղավար, 90 աղբաման, 5 ֆուտբոլի դաշտ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ