Ներքին 5 տարի առաջ - 13:48 10-08-2021

Տուն Իսպանիայում, 2 բնակարան Երեւանում, հողամաս Վահագնի թաղամասում․ Վահե Հակոբյանը՝ իր ունեցվածքի մասին

«Հայաստան» դաշինքից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանից այսօր ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց՝ ձեր հայտարարագիրն ամենատպավորիչներից է․ «Բնակարան Իսպանիայի քաղաքներից մեկում, երկու բնակարան Դեմիրճյան փողոցի վրա, ավտոկայանատեղիներ, Վահագնի թաղամասում տուն ու հողամաս, տրանսպորտային միջոցներ, ահագին դրամական միջոցներ։ Չեմ ուզում տպավորություն ստեղծել, թե հարուստ լինելը վատ բան է, բայց ձեր կենսագրությունը կարդալիս պարզ է, որ եղել եք պետական ծառայության մեջ, կարճ ժամանակում աշխատել մասնավորում։ Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը»։

Վահե Հակոբյանը պատասխանեց․ «Շատ պարզ է։ Երբ լքեցի պետական ծառայությունը, պայմանագրային եղանակով սկսեցի աշխատել մասնավոր ընկերության հետ, հետո դարձա թիմի անդամ։ Ձեր թվարկած բնակարանները, այդ թվում՝ Իսպանիայի բնակարանը, վարկով ձեռք բերված գույք են։ Ավելին՝ երեք տարի ձեր ուժային համակարգը փորձում է ինչ-որ բան գտնի, ինչ գտնեք՝ ձերն է»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ