Արտաքին 1 տարի առաջ - 21:25 27-07-2025

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ է արել գործողություններ ձեռնարկել Գազայում կոտորածը դադարեցնելու համար

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ է արել Նյու Յորքում Պաղեստինի վերաբերյալ երկուշաբթի օրը բացվող բարձր մակարդակի համաժողովի հնարավորությունն օգտագործել կոնկրետ գործողությունների համար, որոնք հնարավոր բոլոր ճնշումները կգործադրեն Իսրայելի կառավարության վրա՝ Գազայում կոտորածն ընդմիշտ դադարեցնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկի տարածած հայտարարության մեջ:

«Ես կոչ եմ անում կառավարություններին օգտագործել այս համաժողովի հնարավորությունը կոնկրետ գործողությունների համար, որոնք հնարավոր բոլոր ճնշումները կգործադրեն Իսրայելի կառավարության վրա՝ Գազայում կոտորածն ընդմիշտ դադարեցնելու համար։ Երկրները, որոնք չեն օգտագործում իրենց լծակները, կարող են մեղսակից լինել միջազգային հանցագործություններին»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ մայիսի վերջից ի վեր սնունդ ձեռք բերելու փորձի ժամանակ սպանվել է հազարից ավելի մարդ, իսկ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր սպանվել կամ վիրավորվել է ավելի քան 200,000 պաղեստինցի՝ ամբողջ բնակչության մոտ տասը տոկոսը։

«Եվ մենք երբեք չենք կարող մոռանալ, որ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է մեր 300-ից ավելի գործընկեր»,- ասված է հայտարարության մեջ, ըստ որի՝ բոլոր երկրները պարտավոր են կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար, որ Իսրայելը կատարի իր պարտավորությունները, որպեսզի ապահովվի բնակչությանը բավարար սննդի և կենսականորեն անհրաժեշտ պարագաների մատակարարումը։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ