Ներքին 1 տարի առաջ - 14:07 24-07-2025

Խոչընդոտել են քննչական գործողությունների կատարմանը, քարեր ու փայտեր են շպրտել նրանց ուղղությամբ

2025 թվականի հուլիսի 21-ին մի խումբ անձինք քննիչի և Ոստիկանության ծառայողների հետ գնացել են Շիրակի մարզում գտնվող Բ.Ք.-ի կողմից օգտագործվող ամառանոց՝ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համապատասխան գործողություններ կատարելու նպատակով:

Հասնելով հիշյալ ամառանոցի տարածք՝ Բ.Ք.-ն և Ք.Ք.-ն թշնամական հարաբերությունների մեջ գտնվելով Ա.Ք.-ի և նրա ընտանիքի հետ, խոչընդոտել են գործողությունների կատարմանը, քարեր ու փայտեր են շպրտել նրանց ուղղությամբ: Այնուհետև, Բ.Ք.-ն Ք.Ք.-ի դրդմամբ՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, նստել է իրեն պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենան և վարել Ա.Ք.-ին պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, բախվել դրան, որից հետո շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, ավտոմեքենան անկանոն կերպով վարել է դեպի Ա.Ք.-ի ուղղությամբ, ում մոտ կանգնած են եղել մի խումբ անձինք և փաստացի իրական վտանգի տակ դնելով վերջիններիս կյանքը, փորձել է վրաերթի ենթարկել Ա.Ք.-ին, ինչը նրա կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել, քանի որ կանխվել է վերջիններիս կողմից ավտոմեքենայից խուսանավելու և Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Բ.Ք.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը), իսկ Ք.Ք.-ի նկատմամբ՝ 46-44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձի դրդչությունը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց