Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 17:22 07-09-2021

Կանադայի վարչապետ Թրյուդոյի ուղղությամբ անհայտ անձինք քարեր են նետել

Լոնդոն քաղաքում (Օնտարիո նահանգ, Կանադա) անհայտ անձինք բռով փոքրիկ քարեր են նետել երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ուղղությամբ: Միջադեպը տեղի է ունեցել նախընտրական հանրահավաք անցկացնելուց հետո, հաղորդում է CTV-ն:

Տեսանյութում, որը հրապարակել է հեռուստաալիքը, երևում է, որ քարերի մի մասը դիպչել է վարչապետի անվտանգության աշխատակիցներին, իսկ որոշները՝ անձամբ Թրյուդոյին: Հստակեցվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

ԶԼՄ-ների տեղեկություններով, Թրյուդոն հանդիպում է անցկացրել Լիբերալ կուսակցության կողմնակիցների հետ: Միջոցառմանը ներկա էր քաղաքացիների մեծ խումբ, որոնք համաձայն չեն գործող վարչապետի քաղաքականության հետ: Մասնավորապես, նրանք դեմ են կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստմանը և կողմ են կանադացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությանը:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան