Ներքին 1 տարի առաջ - 14:07 19-07-2025

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը ոչ մի ուղղությամբ արդյունք չի տալիս․ Սուրենյանց

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին: Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Oragir.News-ը քաղաքագետ Սուրեն Սուրենյանցից փորձեց հասկանալ, թե ՀՀ-ԱՄՆ համագործակցության ընդլայնման ռեալ հնարավորություններ կա՞ն, թե՞ ոչ։

«Իհարկե կան ռեալ հնարավորություններ։ Հայ-ամերիկյան հարաբերությունները կարևոր դեր ունեն մեր արտաքին քաղաքականության մեջ։ Ես նույնիսկ կասեի՝ սա չիրացված հնարավորություն է։ Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ կարող ենք ընդլայնել մեր համագործակցությունը։ Սակայն, եթե չհաշվենք ԱՄՆ-ի մասնակցությունը հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ այս կամ այն ձևով, ապա լուրջ, ձևավորված քաղաքական օրակարգ այսօր փաստացի չունենք»,- նկատեց քաղաքագետը։

Սուրենյանցի համոզմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է դիվերսիֆիկացվի։

«Հայաստանը պարտավոր է ակտիվ արտաքին քաղաքականություն վարել բոլոր ուղղություններով՝ առանց որևէ կապը զոհաբերելու մյուսի հաշվին։ Բայց այսօր տեսնում ենք այլ բան՝ գործող իշխանությունն արտաքին հարաբերությունները զարգացնում է մեկի հաշվին՝ մասնավորապես՝ հայ-ռուսական հարաբերությունների թուլացման գնով»,- հավելեց նա։

Մեր զրուցակիցը նշեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունների ընդլայնումը չի դիտարկում որպես երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխություն։

«Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությանը, ապա այն, ցավոք, ոչ մի ուղղությամբ արդյունք չի տալիս։ Որևէ հստակ, երկարաժամկետ օրակարգ գոյություն չունի։ Դրվում են հիմնականում ընթացիկ խնդիրներ, որոնք բխում են իշխանության շահերից, այլ ոչ թե պետական կամ ազգային օրակարգից։ Արտաքին քաղաքականությունը արտաքինից կարող է ակտիվություն ցույց տալ, բայց իրականում այն քաոտիկ է՝ զուրկ համակարգվածությունից և ռազմավարական ուղղվածությունից»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից