Ներքին 1 տարի առաջ - 12:53 16-07-2025

Առինջ գյուղում «BMW» են թալանել. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտոմեքենայի թալանման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում՝ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի տան հարևանությամբ կայանված «BMW»-ից գողություն է տեղի ունեցել:

Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք Առինջ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտ կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են աջակողմյան հայելին ամբողջությամբ և ձախ կողմի հայելին:

Դեպքի փաստով քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ գողություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի սեփականատեր 31-ամյա Վահագն Ե.-ին պատճառվել է մոտ 600 հազար դրամի վնաս:

Տուժածը Երևանի բնակիչ է, ով գիշերը այցելել է Առինջ՝ իր բարեկամի տուն՝ խնջույքի մասնակցելու, ու տաքսիով է վերադարձել Երևան: Առավոտյան եկել է Առինջ, որ ավտոմեքենան տեղափոխի և այն հայտնաբերել է թալանված:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված