Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 23:01 15-07-2025

Մասիսում ողբերգական ավտովթարից հետո միայն «մարդաբոյ» փոսն ասֆալտապատեցին. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 15-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Մասիս քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից , ինչի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել էր, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողին մատնացույց էին արել վթարից մոտ 80 մետր հեռավորության վրա եղած «մարդաբոյ» փոսը, որը լցված էր խճաքարով և նշում էին, որ 10 օրից ավելի է՝ այդ վիճակն է, պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկել ասֆալտապատումն անելու համար ու հավանաբար «Ford Transit»-ը փոսը շրջանցելով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «ՎԱԶ 2106»-ին։

Եթե պատասխանատուները ժամանակին իրենց աշխատանքը կատարեին որակյալ, հնարավոր է՝ այսօր այդ ողբերգական ավտովթարը տեղի չունենար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հանձնարարականով ճշտվում է՝ ով է փոսալցում կատարող ընկերությունը, ու պարտավորեցնում են մեկ ժամվա ընթացքում փոսն ամբողջությամբ ասֆալտապատել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ աշխատանքները մինչ այդ պետք է կատարեր «Վեոլիա ջուր» ընկերության կողմից պատվիրված մի ընկերություն, որը, սակայն, ժողովրդի լեզվով ասած «թամբալություն» էր արել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված