Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:35 15-07-2025

Ադրբեջանը ձգտում է ստեղծել ՀՀ տարածքի հանդեպ միջազգայնորեն ճանաչված վեճի նախադեպ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․

Մարդիկ նստած քննարկում են՝ ճանապարհին ամերիկյան միջնորդությունն է ձեռնտու Հայաստանին, թե՞ ռուսական, թե ինդոնեզական, ճապոնական կամ չգիտեսինչական:

Սա հնարավոր է անել միայն քաղաքական անգրագիտության կամ պարզապես օտար գործակալական մղումների դեպքում:

Ներեցեք, գիտեք, հարգելի հետեւորդներ, որ ես բացարձակապես չեմ առաջնորդվում որեւէ տարբեր տեսակետ «գործակալությամբ» կնքելու բանաձեւով, բայց տվյալ պարագայում այլ չափում լինել չի կարող՝ կամ քաղաքական անգրագիտություն, խնդրի ռազմա-քաղաքական էության բացարձակապես անհամարժեք ընկալում, կամ գործակալություն, երբ այս կամ այն երկիրը ուղիղ կամ անուղղակի պատվիրակում է առաջ մղել իր շահը:

Կրկնեմ, այստեղ մաքսային բրոքերի ընտրության հարց չէ, այստեղ դաշնակցի ընտրության հարց չէ: Այստեղ շատ պարզ հարց է՝ Հայաստանի հանրապետության ինքնիշխան տարածքի կենսագործունեության ռեժիմ: Եվ, եթե այդ ռեժիմի սահմանման հարցում դիտարկվում է որեւէ երրորդ կողմ՝ անկախ դրա գործառութային իրավասության չափից, դա նշանակում է ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքը «ճանաչել» հակառակ տրամաբանության մեջ՝ որեւէ կերպ վիճահարույց տարածք, որի հանդեպ վեճը հարթվում է երրորդ կողմի տարբերակի կիրառումով:

Այսօր այդ կերպ վեճը կհարթվի, իսկ վաղը, մյուս օրը՝ դա էլ արդեն բավարար չի լինի վեճը հարթելու համար, մինչդեռ նախադեպը կլինի ստեղծված: Այն, ինչին ձգտում է Ադրբեջանը՝ ստեղծել Հայաստանի տարածքի հանդեպ միջազգայնորեն ճանաչված վեճի նախադեպ:

Հիմա, կրկնեմ, Ադրբեջանին այս հարցում օգտակար հնարավոր է լինել միայն կամ որեւէ օտար գործակալ, կամ քաղաքականապես տկարամիտ լինելու դեպքում: Ներեցեք այդ կոշտ ձեւակերպումների համար: Չունեմ որեւէ մեկին վիրավորելու կարիք, դրա համար չեմ ասում տկարամիտ ընդհանրապես, ասում եմ՝ քաղաքականապես տկարամիտ: Սա է, ինչպես ասում են՝ ոչինչ անձնական: Այդ նույն մարդիկ որեւէ հարցում գուցե բանիմաց եւ խորագետ են ամբողջապես, բայց, եթե քաղաքականության մեջ ի վիճակի չեն տարբերակել շատ պարզ իրողություններ, պետք է պարզապես ձեռնպահ մնան դրանց առնչությամբ հանրայնորեն արտահայտվելուց՝ ելնելով հանրային ու պետական շահից:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին