Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 11:21 14-07-2025

Անկարգություններ են սկսվել թոշակառուի վրա հարձակման տեսանյութից հետո

Իսպանիայում զանգվածային անկարգություններ են բռնկվել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում տարածվել է 70-ամյա տեղացի թոշակառուի դաժան ծեծի տեսանյութը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Դոմինգո անունով տղամարդը քայլում փողոցով, երբ մի խումբ երիտասարդ միգրանտներ՝ ենթադրաբար մարոկական ծագումով, հարձակվում են նրա վրա։ Նրան ծեծի են ենթարկում այնքան, մինչև գետնին է ընկնում։

Դեպքից հետո սոցիալական ցանցերում տարածվել են զայրույթով լի կոչեր, որոնց հետևանքով գիշերը մի քանի քաղաքներում սկսվել են անկարգություններ՝ ուղեկցվելով բախումներով և անգամ դանակահարություններով։

Իսպանական ոստիկանությունը նշում է, որ հարձակումը կարող է կապ ունենալ ինտերնետում տարածված վտանգավոր միտման հետ, որի շրջանակում անպաշտպան մարդկանց վրա հարձակումները ներկայացվում են որպես «վիրուսային բովանդակություն»՝ դիտումների և հավանումների դիմաց։

Իշխանությունները կոչ են արել զերծ մնալ բռնությունից և սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը