Ազատության հրապարակում շարունակվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնած նստացույցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։
«Գիշերը, ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում, հնարավոր է եղել որոշ քանակությամբ քնապարկեր տեղափոխել նստացույցի տարածք։
Ամբողջ գիշեր և առավոտյան Խորհրդի անդամները մի շարք հայրենակիցների հետ անցկացրել են Ազատության հրապարակում»,-ասվում է հաղորդագրության մեջ։