Ուղիղ եթեր
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 17:17 13-07-2025

Փաստաբանների վարքագիծը քննելու փոխարեն ՄԻՊ-ն ունի սահմանադրական միանգամայն այլ պարտականություն. փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այնքան լավ կլիներ, որ տիկին Մանասյանը նույն ջանասիրությամբ` իրար հետևից հայտարարություններով, անդրադառնար.

1) վարչապետի և հանրային իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ամենօրյա ռեժիմով տարածվող ատելության խոսքերին, այս կամ այն անձին բռնելու ու «պետության համը բերանում թողնելու» ցուցումներին,
2) քննության փուլում գտնվող գործով ԱԺ իշխող ֆրակցիայի կողմից ընդունված հայտարարությանը, որում անձանց արարքին տրվում է «վերջնական» քրեաիրավական գնահատական,
3) քննչական կոմիտեի վարքագծին, որը ՄԻՊ հայտարարությունից հետո էլ բանեցնում է իրենց պաշտպանյալներին տեսակցել ցանկացող փաստաբաններին ժամերով սպասեցնելու ապօրինի պրակտիկան,
4) ՄԻՊ աչքի առաջ անձին իր քաղաքական դիրքորոշման համար «լեզու ու ականջ կտրելու» սպառնալիքներին,
5) տարբեր խաղաղ հավաքների մասնակիցների մեքենաներն ապօրինաբար ու ամիսներով չվերադարձնող ոստիկանությանը,
6) «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի՝ 1984 թվականի կոնվենցիայի պահանջների խախտումներին: Օրինակ` նույն Սամվել Վարդանյանի դեպքով մեկ տարի և երեք ամիս է հանրային քրեական հետապնդումներ հարուցված չեն ուղեկցթղ ոստիկանների նկատմամբ: Օրինակ` տեսախցիկների առջև տասնյակ ոստիկաններ ծեծել են պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, Աբրահամ Գասպարյանին, հավաքների մի շարք մասնակիցների: Ոստիկանության բաժիններում ծեծի են ենթարկվում բազմաթիվ քաղաքացիներ (ոչ քաղաքական գործերով),
7) խաղաղ հավաքների մասնակիցներին հենց երթ անցկացնելու, քնապարկ օգտագործելու կամայական արգելիքն (հենց երեկ երեկոյան, որի մասին ՄԻՊ-ին հայտնել եմ),
8 ) ՀԱԵ սպասավորների նկատմամբ պաշտոնատար անձանց կողմից ծաղրական, հեգնական, վուլգար պահվածքին ու ՀԱԵ ներքին գործերին միջամտելու փորձերին.
9) ՔԿՀ-ներում «խուզարկությունների» պատրվակով իրականացվող դաժան վերաբերմունքի դեպքերին (որոնց ամիսներ շարունակ անդրադառնում են տարբեր իրավապաշտպաններ, իսկ երեկ փաստաբան Վահան Հովհաննիսյանը հրապարակային կերպով շատ կոնկրետ դեպքեր է մատնանշել)…

Այս շարքն անվերջանալի է, սակայն տիկին Մանասյանն այս հարցերը թողած որոշել է բարեփոխվելու հորդորներ անել փաստաբանական համայնքին:

Հիշեցնում եմ, որ Սահմանադրության 191-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՄԻՊ խնդիրը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանումն ու խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումն է, ուստի փաստաբանների վարքագիծը քննելու փոխարեն, ՄԻՊ-ն ունի սահմանադրական միանգամայն այլ պարտականություն»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով