Ներքին 1 տարի առաջ - 20:53 12-07-2025

Կարո՞ղ է որևէ մեկն ասել մի կոնկրետ մեղադրանք, փաստ, որ Դավիթ Գալստյանն ահաբեկչական գործունեություն է ծավալել․ Գագիկ Բաղունց

Բռնի տեղահանված արցախցիները ծանր վիճակում են գտնվում։ Այսօրվա հանրահավաքը կոչված է Հայաստանի իշխանություններին ևս մեկ անգամ տեղեկացնել այդ իրավիճակի մասին: Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը։

Նա ընդգծեց, որ այսօրվա հանրահավաքի նպատակն է արցախահայության ձայնը հասցնել Հայաստանի իշխանություններին։

«Անելիքներ շատ կան, խնդիրները բազմաթիվ են»,- ավելացրեց բաղունցը։

Անդրադառնալով Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանավորմանը՝ «ահաբեկչություն նախապատրասելու» համար, Բաղունցը հարցրեց․ «Կարո՞ղ է որևէ մեկն ասել մի կոնկրետ մեղադրանք, փաստ, որ այդ մարդն ահաբեկչական գործունեություն է ծավալել։ Ես չգիտեմ»։

«Մենք հակասահմանադրական, հակաօրինական ոչ մի քայլ չենք ձեռնարկում, օրենքի շրջանակներում մեր իրավունքներն ենք պաշտպանում։ Ոչ մի ահաբեկչություն արցախցիների կողմից չի ձեռնարկվում, չի պլանավորվում»,- ասաց Արցախի խորհրդարանի փոխնախագահը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն