Ներքին 1 տարի առաջ - 21:00 12-07-2025

Մեռելին էլ են «ռաստամոշկա» անում. լոռեցի տատիկ

Ալավերդի համայնքի Նեղոց գյուղում է ապրում 74-ամյա Սուաննա Մաթևոսյանը: Միջնակարգ կրթությամբ տիկին Սուսաննան ամենից շատ սիրում է գիրք կարդալ ու հարյուրավոր գրքեր է կարդացել: Ապրում է միայնակ, իր մենությունը լցնում գրականությամբ:

Իր փոքրիկ այգում նաև տեսակ-տեսակ ծաղիկներ է աճեցնում, պտղատու այգիների խնամքով զբաղվում:

Գյուղի շատ երիտասարդների պես իր որդին էլ հեռացել ու ապրում է արտերկրում:

Տիկին Սուսաննային հրավիրում է իր մոտ, սակայն ամեն անգամ մերժում է,ասելով. իմ տունը, իմ բունը: Նեղոցը թեև փոքր բնակավայր է՝ քարաժայռերի արանքում ծվարած ու չունի անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվելու պայմաններ, սակայն հարուստ է իր բնությամբ ու խելացի մարդկանցով:

«Սովետական տարիներին նեղոցեցիներն ապրել են քաղաքացու նման, աշխատել Ախթալայի արտադրական ձեռնարկություններում ու բարեկեցիկ կյանք վարել: Հիմա կյանքը դժվարացել է, իսկ մեծահասակները ապրում են իրենց լավ կյանքի հիշողություններով»,-ասում է տիկին Սուսաննան:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն