Ներքին 1 տարի առաջ - 21:53 10-07-2025

ՀՀ-ն Օմանում դեսպան ունի

Օմանում ՀՀ դեսպան է նշանակվել Հրաչյա Փոլադյանը:

2024 թվականի հոկտեմբերին նա հետ էր կանչվել Եգիպտոսում, Օմանում և Ալժիրում ՀՀ դեսպանի պաշտոնից։

Օմանը վերջին շրջանում կարևոր միջնորդի դեր է խաղում Մերձավոր Արևելքում՝ հանդես գալով որպես հակամարտությունների կարգավորման չեզոք մասնակից:

Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանություն ստեղծելու որոշումը կայացվել էր այս տարվա ապրիլին։