Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:20 10-07-2025

Մեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մեռած մարդու ցուցմունքն է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մոտ 10 օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց Սերժ Սարգսյանի նկատմամբ հերթական քրեական վարույթն ավարտելու եւ դատարան ուղարկելու մասին, որով նա մեղադրվում է «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու» համար։ Ողջ մեղադրանքը կառուցված է «Ս. Ս.-ի վստահված անձ Մ. Բ.-ի» վրա։ Մենք պարզեցինք, որ Մ․ Բ․-ն Միխայիլ Բաղդասարովն է, որը մահացել է 2020 թ․օգոստոսի 21-ին։

Կարող է տարօրինակ թվալ, թե ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեն մարդու մահվանից 5 տարի անց քրեական վարույթ ավարտել՝ մեղադրանքը կառուցելով բացառապես մահացած մարդու գործողությունների եւ ցուցմունքի վրա, բայց դա այս գործի ամբողջ զավեշտը չէ։ Պարզվում է՝ 2018-ի իշխանափոխությունից հետո, երբ Փաշինյանի իշխանությունը տենդագին ապացույցներ էր փնտրում նախկին նախագահներին դատելու համար, դուրս են եկել Միկա Բաղդասարովի վրա, որը նեղացած էր «Արմավիայի» հետ կատարվածից եւ մեղադրում էր Սերժ Սարգսյանին ու նրա փեսային՝ այդ արտոնյալ բիզնեսն իրենից խլելու համար։

Բաղդասարովը սկզբում ցուցմունքներ է տվել Սերժ Սարգսյանի դեմ, բայց նախկին նախագահի հետ առերեսման ժամանակ հայտարարել է, որ ինքը հայերենից կաղում է, իսկ հարցաքննության ժամանակ իրեն թարգմանիչ չեն տրամադրել, ուստի չի հասկացել, թե քննիչներն ինչ են հարցնում, եւ սխալ պատասխաններ է տվել։ Դրանից հետո, մինչեւ իր մահը Բաղդասարովը չի փոխել այդ վերջին ցուցմունքը, եւ դա է եղել պատճառը, որ գործը չեն կարողացել այն ժամանակ դատարան ուղարկել։ Իսկ հիմա եկել է շոուներ անելու եւ մահացած մարդու մի եզակի ցուցմունքը շահարկելու ժամանակը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը