Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական ֆեյսբուքյան գրառումն է արել, որում նշել է, որ Հիսուս Քրիստոսի իջման վայրը զավթված է ու պետք է ազատագրվի և որ ինքն առաջնորդելու է այդ ազատագրումը։
«Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարևորը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գևորգ Աջապահյանի և էլի ոմանց կապի և առնչության ի սպառ բացակայությունը։ Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից և պետք է ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»,- գրել է նա։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ առաջնորդելու է Էջմիածնի ազատագրումը։ Պատրաստվո՞ւմ եք միանալ նրան»։
Հարցվածների մի մասը նշեց, որ չի միանալու Նիկոլ Փաշինյանին, որոշներն էլ նշեցին, որ Հայաստանը պետք է ազատագրեն Նիկոլ Փաշինյանից։
«Նիկոլ Փաշինյանի՞ն, ես հո գիժ չեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է դուրս գա եկեղեցու դեմ։ «Փաշինյանը չոբան ա, նա ինչ ա իրանից ներկայացնում, որ դուրս գա մեր եկեղեցու, մեր հոգևոր հայրերի դեմ»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ չի ճանաչում Նիկոլ Փաշինյանին։ «Շատ կներեք, Նիկոլ Փաշինյանն ով ա՞։ Չեմ ճանաչում, կներեք։ Ամոթ չի՞ դուք դրա անունը տալիս եք»,- ասաց նա։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ պատրաստ չէ միանալ Նիկոլ Փաշինյանին։ «Նիկոլ Փաշինյանին ես պատրաստ չեմ միանալ, իա երակներով թուրքի արյուն ա հոսում»,-նշեց նա:
«Իհարկե ոչ։ Ինչ է նշանակում Էջմիածնի ազատագրում, գուցե մեր երկիրն իրենից ազատագրենք»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում։