Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 18:52 08-07-2025

Զարմացած եմ Ռուս Ուղղափառ եկեղեցու լռությամբ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Ռուս Ուղղափառ եկեղեցին պետք է արձագանքի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որը վերաբերվում է Հայ Առաքելական Եկեղեցուն։

Այս մասին НСН-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

Զատուլինը վստահ է, որ Ռուսաստանը չպետք է լռի այս դեպքում։ «Ռուսաստանը չպետք է լռի՝ սա ներկայացնելով որպես Հայաստանի ներքին հարց։ Ես զարմացած եմ, որ սա դեռևս չի դարձել առաջին հերթին՝ Ռուս ուղղափառ եկեղեցու որևէ հայտարարության թեմա։

Հայ Առաքելական Եկեղեցին աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցին է։ Ավելորդ չէր լինի, որ մեր եկեղեցու հոգևորականները ուշադրություն դարձնեին դրան, չնայած իրենց ողջ ցանկությանը՝ մնալ մի կողմում և խնդիրներ չստեղծել Ադրբեջանի մուսուլման հոգևորականության հետ հարաբերություններում»,- ասել է Զատուլինը։

Պատգամավորի խոսքով՝ ՀԱԵ-ն կարող է դառնալ հայերի համար հեղինակություն՝ Փաշինյանի «անբարոյական» քաղաքականության ֆոնին։ «Փաշինյանը ցանկանում է վարկաբեկել Հայ Եկեղեցուն որպես մի ինստիտուտ, որը կարող է լինել բարոյական հեղինակություն: Հանրային ասպարեզում Փաշինյանի արած ամեն ինչ անբարոյական է: Եվ նա, իհարկե, չի կարող չհասկանալ, որ դա չի կարող հավանության արժանանալ հավատացյալների և հոգևորականության կողմից: Շատերը դեմ են նրան, քանի որ հասկանում են, որ Փաշինյանի ընտրած ուղին հայ ժողովրդին տանում է փակուղի: Նա այսպես գործում է լիովին գիտակցաբար՝ 2026 թվականի ընտրությունների նախօրեին»,- ասել է նա: